COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 651 միլիոնի

COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 7-ի դրությամբ կազմել է 650 միլիոն 974 հազար 122: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 649 հազար 964-ի: COVID-19-ով վարակվելու ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրներից են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ մինչ հիմա հայտնաբերվել է 100 միլիոն 962 հազար 660 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 1 միլիոն 107 հազար 794-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 44 միլիոն 674 հազար 874-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 530 հազար 638 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Ֆրանսիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 38 միլիոն 184 հազար 81 դեպք, մահացել է 159 հազար 362 մարդ:

Ըստ Worldometer հարթակի,՝ Հայաստանում մինչ դեկտեմբերի 7-ը գրանցվել է COVID-19-ով վարակվելու 445 հազար 828 դեպք, մահացածների թիվը կազմում է 8 հազար 712, առողջացածներինը ՝ 434 հազար 979:

Ամբողջ աշխարհում COVID-19-ից դեկտեմբերի 7-ի դրությամբ առողջացել է է 627 միլիոն 677 հազար 652 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս