Բաժիններ՝

Առնետները «կերել» են Հնդկաստանի ոստիկանությունում պահվող հարյուրավոր կիլոգրամ կանեփը

Հնդկաստանի հյուսիսում առնետներին մեղադրում են թմրանյութերի վաճառքով զբաղվողներից առգրավված և ոստիկանության պահեստներում պահվող հարյուրավոր կիլոգրամ կանեփն ուտելու մեջ: Այս մասին հայտնում է CNN-ը:

«Առնետները փոքր կենդանիներ են, և նրանք չեն վախենում ոստիկանությունից», – նշել են Ուտար Պրադեշ նահանգի Մաթուրա քաղաքի դատարանում՝ լսելով, որ տեղի ոստիկանությունը չի կարողացել ներկայացնել գրեթե 200 կիլոգրամ առգրավված կանեփը, որը քննվող գործի շրջանակներում պետք է օգտագործվեր որպես ապացույց:

Դատական փաստաթղթերում ասվում է, որ ոստիկանությանը խնդրել են տրամադրել 386 կիլոգրամ կանեփը, սակայն մեղադրող կողմը հայտնել է, որ առնետները փչացրել են Մաթուրայի ոստիկանության տարբեր տեղամասերում պահվող ավելի քան 700 կիլոգրամ թմրամիջոց:

Նշվում է, որ առաջին անգամ չէ, որ առնետները նման «հարձակում են գործում»:

Գործը լսող դատավորը նշել է, որ Մաթուրայի ոստիկանությունը մեղադրում է կրծողներին ընդհանուր առմամբ ավելի քան 500 կիլոգրամ կանեփի ոչնչացման մեջ, որը տարբեր գործերի ընթացքում առգրավվել էր և պահվում էր քաղաքի ոստիկանական բաժանմունքներում:

CNN-ը միևնույն ժամանակ նշում է, որ, այնուամենայնիվ, առնետների կողմից կանեփի ենթադրյալ սպառմանը հաջորդած իրադարձությունների ճշգրիտ հաջորդականության վերաբերյալ տեղեկությունները մի փոքր մշուշոտ են թվում:

Մաթուրայի ոստիկանության պաշտոնյաներից մեկն էլ հայտնել է CNN-ին, թե կանեփը փչացել է անձրևների և հեղեղների, ոչ թե առնետների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս