Բաժիններ՝

Չինաստանի նախագահը խոստացել է ընդլայնել բարձրորակ ապրանքների ներմուծումը

Չինաստանն ակտիվորեն կընդլայնի բարձրորակ ապրանքների և մատուցվող ծառայությունների ներմուծումը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նոյեմբերի 19-ին նշել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որն անցկացվում է Բանգկոկում:

«Մենք պետք է հավատարիմ մնանք բաց տարածաշրջանային համագործակցությանը և համատեղ խթանենք Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանը և բարձրացնենք տարածաշրջանում տնտեսական համագործակցության մակարդակը»,-նշել է նա:

Նա վստահեցրել է՝ Չինաստանի չի փոխի բարձր մակարդակով համագործակցությունն ընդլայնելու վճռականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս