Գարեգին Բ-ի օրհնությամբ Ստեփանակերտում առաջին անգամ կկատարվի քահանայական ձեռնադրություն
Նոյեմբերի 13-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՍտեփանակCategoriesերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կկատարվի քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից:
Քահանայության աստիճանի կարժանանա ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:
«Այս սպասված և սրբազան արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 13-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագի ընթացքին, իսկ ընծայման կարգը նախօրեին՝ նոյեմբերի 12-ի երեկոյան ժամերգության ավարտին: Սիրով հրավիրում ենք բոլորին` ներկա գտնվելու Արցախի թեմի և մեր Եկեղեցու համար այս կարևոր և ուրախալի խորհրդի կատարմանը», – նշված է Արցախի թեմի հաղորդագրության մեջ