Բաժիններ՝

Ինդոնեզիան ցանկանում է ընդլայնել ծովային համագործակցությունն ԱՍԵԱՆ-ի շրջանակներում

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին Կամբոջայում Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի հարթակներում հայտարարել է, որ Ջակարտան առաջարկում է ստեղծել «ԱՍԵԱՆ-ի ծովային զննություն» (ASEAN Maritime Outlook)՝ կազմակերպության շրջանակներում ծովային համագործակցության ընդլայնման համար:

Այդ մասին նոյեմբերի 10-ին հաղորդել է Antara գործակալությունը: «Ծովային համագործակցությունը պետք է դառնա այն ապագան, որը մեզ միավորում է, այլ ոչ թե բաժանում միմյանցից»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը: Մարսուդին ընդգծել է, որ այդ փոխգործակցության կարեւորությունն է եղել «ԱԵՍԵԱ-ի ծովային զննություն» ստեղծելու պատճառը:

Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 40-րդ եւ 41-րդ գագաթնաժողովների մասնակիցները, որոնք նոյեմբերի 10-ին բացվել են Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում՝ վարչապետ Հուն Սենի նախագահությամբ, կքննարկեն տարածաշրջանի կայուն զարգացման, անվտանգության հարցերը: Կամբոջան 2022 թվականի սկզբից զբաղեցնում է ԱՍԵԱՆ-ի նախագահի պաշտոնը, որը շրջափոխման սկզբունքով նրան է անցել Բրունեյից, եւ որը նա այնուհետեւ կփոխանցի Ինդոնեզիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս