Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-ի խոշոր հաշվով հաղթանակին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բոլոնիա»-ին:
Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 6:1 հաշվով: «Ինտեր»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Էդին Ջեկոն, Ֆեդերիկո Դիմարկոն (դուբլ), Լաուտարո Մարտինեսը, Հական Չալհանօղլուն, Ռոբին Գոսենսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է` հավաքած 27 միավորով: