Բաժիններ՝

Պատժից խուսափող տղամարդիկ հայտնաբերվել են

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխել 41-ամյա Գևորգ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:

Առանց խափանման միջոցի:

***

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 3-ին Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 37-ամյա Գևորգ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելու փորձը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:

Առանց խափանման միջոցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930