Բաժիններ՝

Արծրուն Հովհաննիսյանի երազանքը

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Քննարկմանը ներկա էր նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև նույն հանձնաժողովի փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Մինչ թեմային անդրադառնալը, Արծրուն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Պապիկյանին, Անդրանիկ Քոչարյանին, որ իրեն թույլ են տալիս՝ որպես փորձագետ, անդրադառնալու թեմային։

«Պարոն նախարար, ես սա սովորական նախագիծ չեմ համարում, ինչ-որ առումով մեր բանակաշինության հիմքում այս փայլուն պրոցեսն ուշացրել ենք։ Չկա մեկ զինվորական, որ գոնե մեկ գիշեր անցկացրել է առաջատար պետությունների ռազմաուսումնասկան հաստատություններում կամ ուսումնական զորամասերում և չի տեսել, թե ինչպես են արտասահմանյան բանակի սպաները առանց որևէ պարտադրանքի ինքնակրթությամբ և ինքնապատրաստությամբ զբաղվում։ Այդ պայմանները չլրացնելու դեպքում նրանք չեն ստանալու իրենց համապատասխան աշխատավարձերը։ Մենք միշտ նախանձով էինք նայում, թե ինչպես էին իրենք դա անում, իսկ մենք չէինք անում։ Սա սովորական նախագիծ չէ, կարծում եմ՝ հնարավորություն կտա փոխելու մեր կադրային քաղաքականության ողնաշարը և դադարեցնելու այն մեթոդոլոգիան, որով մենք տարիներ շարունակ առաջնորդվել ենք, որտեղից, ում ասես՝ հավաքել ու լցնել բանակ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հույս հայտնեց, որ կադրային քաղաքականություն մշակող բանակի ինստիտուտները, դրա իրականացման մեխանիզմները ժամանակին կհղկեն։

Կարդացեք նաև

«Օրինակ, ես երազում եմ, որ երեք տարի հետո այս էջը փակեք ու տեսնենք, որ հիանալի բան եք ստացել, հաջորդ փուլում ես կպատկերացնեի, որ այս քննությունների մեջ լիներ նաև օտար լեզուների քննությունը, որը հիմա լավ եք արել, որ չեք ներառել, որովհետև մենք հիմա պատրաստ չենք դրան։ Պարոն նախարար, բայց եթե մենք դա չներառենք, ապագայում առաջատար ռազմական գիտություն բանակ չենք կարող ներմուծել, ռազմական գիտական գրականությունն օտար լեզվով է»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա, օրինակ, գիշերային կրակային վարժությունները պետք է ավելի կարևոր լինեն, քան ցերեկայինը, քանի որ, երբ օրը ցերեկով կրակում են թիրախին, դա հնացած մեթոդ է։

Տեսանյութեր

Լրահոս