Բաժիններ՝

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Ախուրյանի բաժին է տեղափոխվել 45-ամյա Արթուր Հ.-ն, որը 2003 թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս