36 երկրների ներկայացուցիչներ ԱՄՆ-ում քննարկել են ցանցահեններին պատասխանատվության ենթարկելու միջոցները
36 երկրների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են Վաշինգտոնում կիբեռհանցավորության դեմ պայքարին նվիրված հանդիպմանը, քննարկել են այն միջոցները, որոնք նպատակաուղղված են տվյալ որլորտում սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակմանը եւ ցանցահեններին պատասխանտվության ենթարկելուն: Այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը նոյեմբերի 1-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 1-ը: Դրան մասնակցել են Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղաիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դոմինիկյան Հանրապետության, Իսրայելի, Հնդակստանի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Քենիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Նիգերիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լեհաստանի, Կորեայի Հանրապետության, Ռումինիայի, Սինգապուրի, Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Ճապոնիայի ներկայացուցիչները: Բացի դրանից, առանձին հրավիրել Էին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին: Նախորդ նման հանդիպումը կայացել է անցյալ տարի Վաշինգտոնում:
Ինչպես հետեւում է հայտարարությունից, երկրների ներկայացուցիչները «հավաստել են ընդհանուր հանձնառությունը՝ բարձրանելու կոլեկտիվ կայունությունը վիրուս-շորթիչների նկատմամբ»:
Պետությունների իշխանությունները մտադիր են ձեռնարկել միջոցներ «ցանցահեններին պատասխանատվության ենթարկելու», ինչպես նաեւ նրանց «անվտանգ ապաստաններից» զրկելու նպատակով: Հանդիպման մասնակից երկրները մտադիր են խափանել կիբեռհանցագործների փորձերը շահույթ ստանալու գրոհների իրականացումից եւ ակտիվացնել առկա սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակումը:
Ցանցահենների դեմ պայքարի թեմայով առաջին նման հանդիպումը Վաշնգտոնն անցկացրել է 2021 թվականի հոկտեմբերին առցանց ձեւաչափով՝ շուրջ 30 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: