Արցախի Հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել։ Բանն այն է, որ ՀԽ ղեկավար է նշանակվել սորոսական շրջանակներին հարող, Մասիս Մայիլյանի շրջապատից Արմեն Գեւորգյանը, իսկ ՀԽ անդամները, ըստ արցախցիների, երբեւէ հանդես չեն եկել Արցախի վերաբերյալ ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ։

Ու, սրանով պայմանավորված, կասկածներ կան, թե երբ Ադրբեջանի պահանջով Արցախում ոչնչացվեն պետական ինստիտուտները, նախագահը հրաժարական տա, խորհրդարանն էլ լուծարվի, կառավարումն անցնելու է Հանրային խորհրդին, որն անկախ մարմին է, եւ որի գոյությունը պայմանավորված չէ պետական ինստիտուտների գործունեությամբ։

Իսկ ՀԽ կազմում տեղ են գտել ՀԿ սեկտորի այն ներկայացուցիչները, որոնք պայքարում էին ազգայնական հայացքներ ունեցող պաշտոնյաների դեմ, նաեւ Վիտալի Բալասանյանի հրաժարականն էին պահանջում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31