ԵՄ դիտորդական խումբը այսօր ժամանում է Երևան
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է, որ այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան:
«ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել՝ Հայաստանի հարցմանն արձագանքելու համար։ ԵՄ դիտորդների խմբի տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»-նշված է գրառման մեջ: