Բաժիններ՝

Նախքան դպրոց ընդունվելը բոլոր երեխաները առնվազն մեկ տարի կհաճախեն մանկապարտեզ. ԿԳՄՍ նախարար

3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսը ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում։ Նախքան դպրոց ընդունվելը նրանք առնվազն մեկ տարի կհաճախեն մանկապարտեզ։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։

«Բոլոր դպրոցները կունենան կահավորված և արդիական սարքավորումներով հագեցված լաբորատորիաներ, սանիտարահիգիենիկ և անվտանգության ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր, կապահովվի համացանցի որակյալ հասանելիություն։

Բոլոր ուսումնական հաստատությունները համալրված կլինեն որակավորված մանկավարժներով։ Մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն»,- ասաց Դումանյանը։

Նախարարն ընդգծեց՝ ոչ մի երեխա մեր երկրում դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից։

«Հեռավար կրթական ծառայություններ՝ էլեկտրոնային բաց պաշարներ, առցանց դասընթացներ կներդրվեն կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ համայնքների համար»,- եզրափակեց Դումանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս