Սեպտեմբերի 18-ին շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փողոց կամուրջը
Սեպտեմբերի 18-ին, շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամուրջը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր:
Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, ինչի արդյունքում, սակայն, շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին:
«Արդեն հիմնանորոգված կամրջով սեպտեմբերի 18-ից երթևեկության բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը, ի թիվս այլոց, էապես կթեթևացնի դեպի Աճառյան փողոց շարժվող տրանսպորտային հոսքը: