Բաժիններ՝

Հակասությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով․ ՀԱՊԿ-ն Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային միջադեպի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը լրջորեն մտահոգված է 2022 թվականի սեպտեմբերի 14-16-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին ծանր զինատեսակների կիրառմամբ տեղի ունեցած բախումների փաստի առնչությամբ, որոնց հետևանքով երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև ավերածություններ քաղաքացիական ենթակառուցվածքներում։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ։

«Ողջունում ենք կրակի դադարեցումն ու Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ծառայությունների միջև սկսված բանակցությունները։ Վստահ ենք, որ երկուստեք ընդունելի ուղիներ կգտնվեն սահմանային այս բարդ խնդիրը լուծելու, լարվածությունը նվազեցնելու և հակամարտության սրումը կանխելու համար։ Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներ»,- հայտնել են ՀԱՊԿ-ից։

Քարտուղարությունից նշել են, որ ուշադիր հետևում են իրավիճակին և հուսով են, որ հաստատված հրադադարը կլինի տևական ու կայուն։ «Հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղ ճանապարհով, չի կարելի թույլ տալ նոր մարդկային կորուստներ»,- նշել են ՀԱՊԿ-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս