Բաժիններ՝

Մարիամ Մկրտչյանը շարունակում է հաղթարշավը շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հայաստանի շախմատի առաջնության գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը տարավ 9-րդ հաղթանակը Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների պատանեկան առաջնությունում։

Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: 9-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սպիտակներով 41–րդ քայլին պարտության մատնեց հնդիկ շախմատիստուհի Կանիշկային, ով 6,5 միավորով ընթանում էր 2-րդ տեղում:

Առաջնությունում խաղարկվող մեդալներին է հավակնում նաև Էմին Օհանյանը, ով սպիտակներով հաղթեց ռումինացի Անդրեյ Ֆիլիպինին: Էմին Օհանյանը 7,5 միավորով հնդիկ Պրանավ Անանդի հետ գլխավորում է մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի աղյուսակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս