Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում:
Սեպտեմբերի 15-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճայիններ Արման Անդրեասյանը (70կգ) և Արման Ավագյանը (79կգ):
Անդրեասյանը պայքարը սկսելու է 1/8-րդ եզրափակչից, նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Արման Ավագյանը պայքարը սկսելու է 1/16-րդ եզրափակչից` Ադամ Թոմսոնի հետ գոտեմարտով (Կանադա):
Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 12:30-ին:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երկու մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն, իսկ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է: