Բաժիններ՝

Էնդոկրինոլոգը քաղցրավենիքի հանդեպ հակումը նվազեցնելու միջոցներ է անվանել

Տվերի «РЖД-Медицина» կլինիկայի էնդոկրինոլոգ Աննա Կուլիկովան խորհուրդ է տվել քաղցրեղենը փոխարինել բանջարեղենով և մրգերով։ «Вечерняя Москва»-ին տված հարցազրույցում նա նշել է քաղցրավենիքի հանդեպ հակումը նվազեցնելու միջոցները:

Կուլիկովայի խոսքով՝ քաղցր բան ուտելու ցանկությունը սովի ազդարարում է։ Քաղցրավենիքը պարունակում է պարզ ածխաջրեր, որոնք արագ ներծծվում են մարսողական համակարգի մեջ և բարձրացնում արյան գլյուկոզայի մակարդակը: Նման մթերքներն արագ հագեցվածության զգացում են առաջացնում, և օրգանիզմը նվազագույն ջանքեր է պահանջում դրանք յուրացնելու համար։ Ուստի քաղցրավենիքները էներգիայի արագ աղբյուր են, բայց դրանք ուտելուց անմիջապես հետո մարդը նորից ուզում է ուտել։ Քաղցրավենիքը շատ կալորիա է պարունակում, սակայն գործնականում չունի օգտակար նյութեր, բջջանյութ և մարմնի բջիջների համար շինանյութ։

Էնդոկրինոլոգն ընդգծել է, որ քաղցրավենիքի հանդեպ հակումը նվազեցնելու համար հարկավոր է դիվերսիֆիկացնել սննդակարգը բանջարեղենով, հացահատիկով և խուսափել սննդի մեծ ընդմիջումներից: Նման ընդմիջումները չպետք է գերազանցեն երեք-չորս ժամը: Նախուտեստներ կարելի է ընդունել հիմնական կերակուրների միջև։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ dentalscv

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս