ԱՄՆ-ն «Մեծ յոթնյակ»-ի և ԵՄ-ի հետ միասին ծովային ճանապարհով ռուսական նավթի փոխադրման արգելք կսահմանի

ԱՄՆ-ն «Մեծ յոթնյակ»-ի և Եվրամիության երկրների հետ միասին դեկտեմբերի 5-ից ծովային ճանապարհով ռուսական նավթի փոխադրման արգելք կսահմանի։ Այս մասին ասվում է ռուսական նավթի սահմանային գների կիրառման վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկատվական նյութերում։

Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 5-ին արգելքը կտարածվի մնացած նավթամթերքի վրա։ Ընդ որում, այն երկրներն ու ընկերությունները, որոնք Ռուսաստանից նավթի համար վճարում են սահմանված առավելագույն գնին հավասար կամ դրանից ցածր գնով, կկարողանան հետագայում էլ վառելիք ստանալ այդ ճանապարհով:

Գների սահմանաչափի որոշմանը կարող են մասնակցել միայն այն երկրները, որոնք համաձայնել են ներդնել այդ մեխանիզմը։ Այն բանից հետո, երբ սահմանափակումն ուժի մեջ կմտնի, ռուսական նավթի մատակարարումների վրա ԱՄՆ-ի էմբարգոն կգործի:

Տեսանյութեր

Լրահոս