Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 4-ի և 8-ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-7-ը գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: