Բաժիններ՝

Թուրքիան հնարավորինս արագ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Իսրայելում նոր դեսպանի նշանակման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը զրույցի ժամանակ ասել է, որ իրենք հնարավորինս արագ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն նոր դեսպանի նշանակման համար։

Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի՝ Թուրքիա կատարած այցերի արդյունքում Թուրքիա-Իսրայել հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս