Բաժիններ՝

Ժանգոտ կողպեքներ, վաճառքի հայտարարություններ… Կարճ ասած՝ արտագաղթ

Արտագաղթի տվյալների մասին դատողություններ ենք անում, երբ սկսում ենք հաշվել մեր մուտքերի դատարկ բնակարանները, երբ հեռավոր, սահմանամերձ գյուղերի փողոցներում, մեկ-երկու հավից բացի, երկար ժամանակ շնչավոր այլ էակ չի երևում։ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն ինքը 2008թ.-ին է Վրաստանից ներգաղթել Հայաստան, գիտական ուսումնասիրության նյութ է դարձրել արտագաղթը, դրա պատճառներն, ու համեմատել տարբեր տարիների արտագաղթի վիճակագրությունը։

 

– Սիրողական մակարդակում «արտագաղթ» եզրը ձևակերպում ենք այսպես՝ երբ սեփական երկրում ապրելու և աշխատելու պայմանները դառնում են անտանելի, երբ քաղաքացիները զանգվածաբար հեռանում են և չեն վերադառնում, դա հենց արտագաղթն է, որ կա։ Ո՞րն է գիտական ձևակերպումը։ 

– Չենք կարող միանշանակ ասել, թե երկրից հեռանալու հիմնական պատճառն այն է, որ անտանելի է ապրելը կամ աշխատելը։ Հեռանալու պատճառները բազմաթիվ են։ Գնացողները հաճախ իրենք էլ չեն պատկերացնում կամ գիտակցում, թե հեռանում են անվերադարձ։ Կարծում են՝ գնում են աշխատեն ու վերադառնան։ Գործազրկությունն առաջնային գործոններից է։ Մյուս կարևոր խնդիրն օպտիմիզմի և պեսիմիզմի հարաբերակցությունն է։ 2002-2006թթ. վիճակը բավականին լավ էր, ավելի շատ գալիս էին Հայաստան, քան գնում։ Դա շատ պատճառներ ուներ։ Օրինակ, մեկն էլ՝ ռասիզմը՝ Ռուսաստանում։ Տնտեսությունն արագ տեմպերով աճում էր, հետո աճը փոխվեց ճգնաժամի։ Մարդիկ սպասում էին լավին, ստացան ավելի վատ. դա էլ բերեց արտագաղթի նոր ալիքի։

Կարդացեք նաև

– Ձեր ուսումնասիրության մեջ գործածում եք«դասական էմիգրանտ» արտահայտությունը։ «Դասական» և «էմիգրանտ» բառերը երբևէ նույն բառակապակցության մեջ չէին հանդիպել։

– Դասական էմիգրանտի օրինակը սա է. դիցուք՝ իռլանդացին վաճառում է ամեն ինչ ու գնում Նյու Յորք, ամեն ինչ սկսում զրոյից։ Հայաստանի դեպքում, օրինակ, միգրանտները գնում են, բայց հիմնականում ինչ-որ կապեր թողնում են՝ անշարժ գույք, հարազատներ։ Ներկայացնեմ միգրացիոն հոսքերի պատկերը, և ամեն բան պարզ կդառնա։ 1991-95թթ. Հայաստանից մեկնել է մոտ 670.000 մարդ, 1996-2001-ը՝ մոտ 300.000 մարդ։ 2002-2006թթ. միգրացիայի սալդոն դրական էր. մեկնեց մոտ 100.000 մարդ, բայց 40.000-ով ավելի շատ եկավ։ Վերջին տարիներին՝ սկսած 2007-2008թթ., արդեն կան նաև 2012թ. թվերը, մոտ 230.000 մարդ մեկնել է, մոտ 50.000-ը՝ վերադարձել (կամ եկել է սփյուռքից)։ 1991 թ.-ից մինչ օրս Հայաստանից մեկնել է մոտ 1,4 միլիոն մարդ, իսկ ժամանել է մոտ 300.000 նետտո արտահոսքը կազմում է 1,1 միլիոն մարդ։ Սա աշխարհում ամենամեծ միգրացիոն հոսքերից մեկն է։ Կարող ենք համեմատվել, թերևս, պատերազմական Սիրիայի հետ, որտեղից ևս արտահոսքը մեծ է։ Ի դեպ, այսօր Հայաստանից գնալը հեշտ է։

– Հեշտ է գնալ, թերևս, միայն Ռուսաստան, ԱՊՀ երկրներ։ Ունե՞ք տվյալ, ՙՀամերկրացիներ՚ ծրագրով քանի՞ հայ է տեղափոխվել Ռուսաստան։

– Պատկերացրեք, որ «Համերկրացիներ» ծրագրից հայերը շատ չեն օգտվում. 4 տարվա ընթացքում 2000 մարդ է գնացել ՌԴ այդ ծրագրով։ Ռուսաստան ամեն տարի գնում է 30.000 մարդ։ Շատերն այնտեղ ունեն բարեկամներ, ովքեր արդեն այնտեղ ինչ-որ գործ կամ կապեր ունեն։ ՌԴ առանձնահատկությունն է, որ այնտեղ գործազրկություն գրեթե չկա, անգամ կա աշխատուժի պահանջ։ Հայերն աշխատասեր են, աշխատավարձն էլ մի քանի անգամ բարձր է, քան Հայաստանում՝ նույն աշխատանքի համար։ Տնտեսական աճը կամ ճգնաժամն անմիջական ազդեցություն ունեն միգրացիայի վրա։ Օրինակ՝ եթե տնտեսությունը մեծ տեմպերով է զարգանում, սկսվում է ներգաղթ, եթե մեծ տեմպերով անկում է արձանագրվում (գիտենք, որ 2009թ. 14 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել), արտահոսքը մեծանում է։ 2012թ. Հայաստանից գնաց 43.000 մարդ՝ բնակչության 1.4 տոկոսը։ Սա չափազանց մեծ ցուցանիշ է։

– Գործազրկությունը նկատեցիք՝ որպես արտագաղթի հիմնական պատճառ։ Երկրից հեռանում են նաև ֆինանսական խնդիրներ չունեցող մարդիկ։ Կա՞ն գիտական եզրակացություններ՝ ո՞րն է սոցիալական ա°յս շերտի արտագաղթի մոտիվը։

– Բարեկեցիկ մարդիկ հեռանում են Եվրոպա կամ ԱՄՆ, գործազուրկները կամ շինարարները գնում են ՌԴ։ Սոցիալապես ապահով շերտը համոզված է, որ դրսում ավելի մեծ հնարավորություններ կան։ Եվ դա այդպես է։ Եթե գիտես քո գործը, լեզունª ընտրությունը մեծ է։ Հայաստանում բարձր վարձատրվող աշխատատեղերը շատ չեն։ Երկրում կա բարեփոխումների անհրաժեշտություն։ Տեսնում ենք. միտինգների պահանջը փոքրացել է։ 2008-ին, Մարտի 1-ի դեպքերից հետո շատ ակտիվիստներ թողեցին Հայաստանը։ Քաղաքական և տնտեսական ճգնաժամը շատերին ստիպեց որոշում ընդունել՝ ոչ թե մնալ ու պայքարել, այլ թողնել ու հեռանալ։ Կա 2 տարբերակ. եթե քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, կարող ես փորձել ազդել գործընթացների վրա (սա շատ ժամանակատար աշխատանք է)։ Մյուս կողմից՝ կարող ես հրաժարվել երկարատև պայքարից ու որոշել հենց վաղը լավ ապրել։

– Կա նաև երրորդ տարբերակը՝ մարդիկ չեն ցանկանում պայքարել, որովհետև հոգնել են, ավելի ստույգ՝ հուսալքվել։

– Չէի համաձայնի այդպես մտածող մարդկանց հետ։ Եղան ակցիաներ, որոնք իրենց նպատակին հասան։ Համոզված եմ՝ շատ բան կարելի է փոխել։ Կան հասարակական կանոններ, որոնք գործում են ողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում։ Մենք մտածում ենք, որ այս վիճակը փոխել հնարավոր չէ։ Մեծ Բրիտանիայում այդպես մտածել են 50-ականներին։ Սա ճանապարհ է, որը մենք ևս պետք է անցնենք։

– Արտագաղթը միայն հայերին չէ, որ բնորոշ է։ Ամբողջ աշխարհն է այսօր շարժման մեջ։ Տեսեք, աշխարհի բոլոր անկյուններում չինացիներ կան։

– Եվ Չինաստանում կան աշխարհի բոլոր անկյուններից։ Այսօր տասնյակ-հազարներով ֆրանսիացիներ, ամերիկացիներ գնում են Չինաստան, որովհետև այնտեղ ավելի շատ են հեռանկար տեսնում։ Երբ աշխարհի որևէ երկրում աշխատատեղերի ավելցուկ է առաջանում, հոսք է գրանցվում դեպի այդ երկրներ։ Գործազրկություն և աշխատատեղեր. սրանք են աշխարհում միգրացիայի ամենամեծ մոտիվացիաները։ Հայաստանցիների դեպքում արտագաղթն անգամ սոցիալական, մշակութային խնդրի մի մասն է։ Արտագաղթի պատճառներից մեկն էլ, ի դեպ, միֆերն են այլ երկրների, օրինակ՝ Վրաստանի մասին։ Այս թեմայով կարող եմ շատ բան պատմել։ Հայաստանում և Վրաստանում իրավիճակը շատ նման է իրար, բայց Վրաստանից ավելի քիչ են ցանկանում գնալ, քան Հայաստանից։ Վրաստանում գործազրկության մակարդակն ավելի բարձր է, քան մեր երկրում, բայց, ըստ Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի հարցումների՝ Վրաստանից ցանկանում է հեռանալ 8 տոկոսը, Ադրբեջանից՝ 21 տոկոսը։ Հայաստանից՝ 25…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս