Բաժիններ՝

Հրապարակվել է է Քրիստոֆեր Նոլանի՝ ատոմային ռումբի ստեղծողի մասին ֆիլմի թրեյլերը

Universal-ի յութուբյան ալիքը հրապարակել է Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» նոր ֆիլմի թրեյլերը, հայտնում է Screen Rant-ը:

Ֆիլմը հիմնված է Քայ Բիրդի և Մարտին Շերվինի «Ամերիկյան Պրոմեթևս. Ջ. Ռոբերթ Օպենհայմերի հաղթանակը և ողբերգությունը» գրքի վրա։ Այն հրատարակվել է 2005 թվականին, իսկ 2006 թվականին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։

Նոլանի ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Քիլիան Մըրֆին։ Նա մարմնավորել է ֆիզիկոս Ռոբերտ Օպենհայմերի կերպարը, ով համարվում է ատոմային ռումբի հայրը։

Նրանից բացի ֆիլմում նկարահանվել են Էմիլի Բլանթը, Մեթ Դեյմոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Ֆլորենս Փյուն, Ռամի Մալեքը և այլք։

Կարդացեք նաև

Նոլանը նկարահանել է «Ինտերստելլար», «Դունկերկ», «Թենեթ», «Բեթմեն» եռերգությունը։

Հեռուստադիտողները Մըրֆիին ճանաչում են «28 օր անց», «Բեթմեն», «Փիքի Բլայնդերս» նախագծերից։

«Օպենհայմերի» պրեմիերան նախատեսված է 2023 թվականի հուլիսի 21-ին։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս