Բաժիններ՝

Աբխազիայում լրտեսության մեղադրանքով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Աբխազիայի դե ֆակտո հանրապետության անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Գալիի Նաբակեվի գյուղում բնակվող Վրաստանի քաղաքացի Քրիստինե Թակալանձեն: Այս մասին հայտնում է aliq-ge-ն։Ըստ աբխազական կողմի, նա տեղեկություններ էր հավաքում Աբխազիայում՝ ի շահ վրացական կողմի։

Գործակալության տվյալներով՝ Վրաստանի ձերբակալված քաղաքացին գործում էր վրացական հետախուզության ցուցումով և Աբխազիայում վրացական հատուկ ծառայություններին փոխանցում էր պետական, ռազմական և օրենքով պաշտպանված այլ տեսակի տեղեկություններ, որոնք վրացական կողմը կօգտագործի ի վնաս Աբխազիայի անվտանգության։

Գործակալության հաղորդմամբ` հայտնաբերված ապացույցները բավարար են՝ Վրաստանի քաղաքացու նկատմամբ «լրտեսության» հոդվածով քրեական հետաքննություն սկսելու համար։

Ի դեպ, գործակալության հրապարակած տեսանյութում հանցագործության ապացույցներ են ներկայացված Վրաստանի քաղաքացիությունը, բանկային քարտը և վրացերեն գրված մի թղթի կտոր, որով նրան խնդրել են գնել որոշակի դեղամիջոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս