Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գնել Սանոսյանին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Գնել Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում Գնել Սանոսյանը նախագահ Խաչատուրյանին տեղեկացրել է Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ: