Հունիսին Շվեդիայում գնաճը կազմել է ռեկորդային 8,5 տոկոս
Շվեդիայում գնաճը հունիսին աճել է մինչեւ 8,5 տոկոս: Դա երկրում ամենաբարձր ցուցանիշն է 1991 թվականից ի վեր, երբ դրա առավելագույն բարձրացումը կազմել է 7,8 տոկոս, հուլիսի 14-ին հայտնել է Կենտրոնական վիճակագրական բյուրոն (ԿՎԲ):
Մայիսին գնաճը կազմել է 7,2 տոկոս: «Սննդամթերքի, էլեկտրաէներգիայի եւ վառելիքի գների աճը եղել է այն գործոնը, որն ամենից շատ է ազդել գնաճի վրա,- նշել է ԿՎԲ-ի վերլուծաբան Սոֆի Էմանը: – Ամսական փոփոխության վրա նաեւ ազդել են տրանսպորտի ավելի բարձր գները՝ վառելիքի արժեքի մեծացման հետեւանքով»:
Պարենային ապրանքների թվում թանկացել են միսը, կաթը, պանիրը, ձուն, հացը եւ հավի միսը: Սուրճի գինն անցյալ տարվանից բարձարացել է գրեթե 50 տոկոսով: Բարձարցել է նաեւ էլետրաէներգիայի, տուրիստական ուղեգրերի եւ ռեստորանային ծառայությունների արժեքը:
Ավելի էժան է դարձել սոսկ հագուստը, ինչը սեզոնային երեւույթ է ամառային սպառավաճառքների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: