Պանրային կեքսեր՝ խոզապուխտով և լորի ձվով
Բաղադրիչներ
1. Կեֆիր – 150 գ
2. Ձու – 1 հատ
3. Ալյուր – 100 գ
4. Փխրեցուցիչ – 8 գ
5. Լորի ձու – 6 հատ
6. Խոզապուխտ – 50 գ
7. Պինդ պանիր – 100 գ
8. Բուսայուղ – 2 ճ/գ
9. Չորացրած սխտոր – 1/2 թ/գ
10. Շաքարավազ – 1/2 թ/գ
11. Մաղադանոս – 3-5 ճյուղ
12. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 210 աստիճան:
2. Պանիրն անցկացնել մանր քերիչով, լցնել թասի մեջ:
3. Պանրին ավելացնել կեֆիր, բուսայուղ, ձու, սխտոր, շաքարավազ, աղ և պղպեղ: Խառնել:
4. Զանգվածին ավելացնել ալյուր և փխրեցուցիչ, խառնել: Պետք է ստացվի պինդ խմոր:
5. Խոզապուխտը և մաղադանոսը մանր կտրատել:
6. Լցնել խմորի վրա, խառնել:
7. Կեքսի համար նախատեսված կաղապարների մեջ խմոր լցնել, կենտրոնում թաց գդալով փոս ձևավորել:
8. Յուրաքանչյուր փոսի մեջ մեկական լորի ձու կոտրել:
9. Խմորով ծածկել ձվերն այնպես, որ դրանք մնան կեքսի ներսում: Թխել 15-20 րոպե:
10. Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը