«Էդ ակադեմիական «բարձունքներից» հեգնական գրառումներն ու լայվերը թարգեք՝ շատ խնդալու ա կողքից». Նարեկ Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ քաղաքական դիալեկտիկան, քարոզչական առաջնահերթությունները չեն սահմանվում, չեն համակարգվում համապատասխան մարդկանց կողմից շատ նորմալ ա, որ հակաիշխանական տրամադրված մարդիկ օրվա ընթացքում ցանկացած իրադարձություն օգտագործում են իշխանության դեմ:
Շատ անկեղծ՝ ահավոր տգեղ ա, երբ շատերը (հատկապես նրանք ովքեր իրենց համարում են էդ գործից հասկացող) ակադեմիական «բարձունքներից» սկսում են քննադատել շարքային ընդդիմադիրներին՝ այս կամ այն թեզը շրջանառելու համար:
Մարդիկ խոսում են նրանից ինչ տեսնում են, իսկ իրանք տեսնում են էն ինչը դուք/մենք բերում ենք դաշտ: Չե՞ք ուզում մարդիկ գրեն «գրիչի» մասին՝ բացատրեք, այլ ավելի կարևոր օրակարգ բերեք, բայց էդ ակադեմիական «բարձրունքներից» հեգնական գրառումներն ու լայվերը թարգեք՝ շատ խնդալու ա կողքից:
Հ.Գ. Ի դեպ բազմաթիվ մարդիկ ու թիմեր էլ եղան, որ «գրիչի» մասին բան չգրեցին…»։