Մհեր Գրիգորյանը կմասնակցի Ղազախստանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի հունիսի 23-25-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին: Նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին: