Հասկանալի է՝ մարդիկ հոգնել են ու ուզում են հիմա և այստեղ, բայց հուսահատվելը մեղք է. Արմեն Աշոտյան

«Եթե ձեզ թվում է՝ Երևանի Շենգավիթի վարչական շրջանում ապրելով՝ մենք չենք առերեսվելու, օրինակ, Սյունիքի հանձնման գործընթացի կործանարար հետևանքներին, տեսնում եք, որ էդպես չի: Նոյեմբերի 9-ից հետո և՛ զոհեր ենք տվել, և՛ տասնյակ գերիներ, և՛ տասնյակ քառակուսի մետր հող ենք տվել, ու դեռ էդքանից հետո ծայրապետն ասում  է՝ ես չեմ երաշխավորում ձեզ խաղաղություն»,- ասուլիսում նշեց ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը թեև չհերքեց ընդդիմության ինչ-ինչ սխալները, այդուհանդերձ շեշտեց՝ հիասթափությունը մեղք է, և միասնական պայքարի կոչ արեց:

«Բա ես ի՞նչ անեմ, վիճակն անհանդուրժելի է, միացեք ընդդիմության պայքարին, ստեղծեք ձեր ընդդիմությունը: Կամ մեզ հետ պայքարեք, կամ մեզանից լավ պայքարեք. մնացած ամեն ինչը լոլո է, ծպտյալ նիկոլականություն է, մնացած ամեն ինչը կեղծ ինտելիգենտություն է»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս