Պաշտպանական համակարգերի ոլորտում Իրանն ընդգրկված է առաջատար հնգյակում. Վահիդի
Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին հակաօդային պաշտպանության բազաներից մեկում ներկա է գտնվել Ya Zahra փոքր հեռահարության հթրիռային նոր համալիների արտադրման շնորհանդեսին.
«Իրանը սկսել է արտադրել Ya Zahra փոքր հեռահարության հթրիռային նոր համալիներ: Դրանք կարող են որոշակիացնել և ոչնչացնել ամեն տիպի ինքնաթիռային և ուղղաթիռային թիրախներ և անօդաչու թռչող սարքեր: Միևնույն ժամանակ սկսվել է Mersad հակաօդային պաշտպանության համակարգերի խոշորամասշտաբ արտադրությունը:
Այն նույնպես հագեցած է ռադիոտեղորոշիչ ազդանշանով, առաջնային արձակման սարքով և էլեկտրոնային սարքավորմամբ՝ հրթիռը ղեկավարելու և թիրախին հասցնելու համար: Ներկայումս Իրանը պաշտպանական տարբեր համակարգերի առկայության հարցում մտնում է աշխարհի առաջատար հնգյակի մեջ»: