Բաժիններ՝

Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն պնդում, որ Ղրիմը վերադարձվի Ուկրաինային

Հռոմը, Փարիզը եւ Բեռլինը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում պնդում են, բայց ոչ այն մասին, որ Ռուսաստանը Ղրիմը վերադարձնի Ուկրաինային: Այդ մասին ասվել է հունիսի 4-ին The American Conservative հանդեսում հրապարակված հոդվածում։

«Իտալիան, Ֆրանսիան եւ Գերմանիան շփման մեջ են Պուտինի հետ,- ասված է հոդվածում:- Ոչ ոք չի պնդել այն, ինչը երբեմն պահանջել է Զելենսկին. Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի հանձնումը, որտեղ նա գտնվում է 2014 թվականից»:

Հոդվածում նշված է, որ ԱՄՆ-ի շահերը նույնպես չեն համընկնում Ուկրաինայի շահերի հետ: Այդ առնչությամբ «ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստ են զենք մատակարարելու Ուկրաինային, որպեսզի պաշտպանեն իրենց եւ ռուսներին հաղթեն մարտի դաշտում, բայց ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն կռվելու ուկրաինացիների համար»: Հեղինակը ճշտում է, որ, իր արծիքով, Ուկրաինան չի կարողանա արեւմտյան գործընկերներից ստանալ բավականաչափ քանակությամբ զենք իր խնդիրների կատարման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս