Բաժիններ՝

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Մեդվեդև

Եվրահանձնաժողովն ընդունել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որպեսզի այս անգամա արդեն հաստատ պատառ-պատառ անի Ռուսաստանի տնտեսությունը, բայց իրականում դա կարող է հեղափոխության հանգեցնել համաշխարհային տնտեսությունում: Այս մասին այսօր Telegram-ի իր ալիքում գրել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա թվարկել է այն հիմնական կետերը, որոնք ներառված են հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթում՝ նավթի փուլային էմբարգո, պատժամիջոցներ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ և մի քանի բանկերի անջատում SWIFT-ից:

«Ըստ ամենայնի, նպատակը Ռուսաստանը չէ, այլ համաշխարհային տնտեսության մեջ հեղափոխության հրդեհը։ Միայն թե որոշ մարդիկ մոռացել են, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին»,- գրել է քաղաքական գործիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930