Բաժիններ՝

Ուկրաինայի 23.000-ից ավելի փախստականներ ԱՄՆ մուտքի թույլտվություն են ստացել

23 հազարից ավելի ուկրաինացիներ ԱՄՆ մուտքի թույլտվություն են ստացել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ ուկրաինացի փախստականների համար նոր ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տվյալները:

Հեռուստաալիքը նշում է, որ նրանցից 6 հազարն արդեն ժամանել են ԱՄՆ: Բայդենի վարչակազմն ավելի վաղ պարտավորվել էր մինչեւ 100 հազար ուկրաինացիների ընդունել: Ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ուկրաինայից փախստականներ ընդունելու “Uniting for Ukraine” ծրագրի մասին, որը թույլ է տալիս արագացնել նրանց փոխադրումն ամերիկյան տարածք: Ծրագիրը Եվրոպայից ԱՄՆ արագացված միգրացիայի հնարավորություն է տալիս այն ուկրաինացիներին, որոնք ամերիկյան «հովանավոր» ունեն, օրինակ՝ ընտանիք կամ ոչ կառավարական կազմակերպություն, որոնք պատրաստ են նրանցով զբաղվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս