ԱՀԿ-ն կապիկի ծաղիկ վարակի վերաբերյալ հայտարարություն է արել

Կապիկի ծաղիկը, որի բռնկումը գրանցվել է մի շարք երկրներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից չի դիտարկվում որպես հանրային սպառնալիք և զանգվածային պատվաստումների պատճառ հանդիսացող վարակ։

Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՀԿ-ի ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը՝ այս հանգամանքը բացատրելով վարակի տարածման առանձնահատկություններով, գրում է kommersant.ru-ն։

«Զանգվածային պատվաստումների կարիք չկա։ Այս վարակը հիմնականում փոխանցվում է սերտ ֆիզիկական շփման միջոցով, և, հետևաբար, շփման հետագծումը և մեկուսացումը առայժմ մնում են վերահսկման հիմնական միջոցները», – ասել է Լյուիսը:

Հազվագյուտ վիրուսային վարակի դեպքեր են հայտնաբերվել Իսպանիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում: Մայիսի 22-ի դրությամբ ԱՀԿ-ն աշխարհում կապիկի ծաղիկի 92 դեպք է գրանցել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031