Բաժիններ՝

Ընդդիմադիր գործիչների դեմ շինծու գործեր սարքող քննիչի պարտքը տվեցին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի քրեական գործը քննած և անմեղ մարդկանց դեմ գործեր սարքած քննիչներից մեկը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Համապատասխան հրամանագիրը, որը երեկ է պաշտոնապես հրապարակվել, Սերժ Սարգսյանը ստորագրել է հունվարի 24-ին։ Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբում հարյուրից ավելի քննիչներ էին ներգրավված, Վաղինակ Մկրտչյանը նրանցից առանձնացած այն հատուկենտ քննիչներից է եղել, որը մեծ ջանասիրությամբ է լծվել ընդդիմադիր գործիչների դեմ շինծու գործեր սարքելու, կեղծ փաստերի հիման վրա մեղադրանքներ ներկայացնելուն։

Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ և Վարդան Զհանգիրյանների մեղադրական եզրակացությունների տակ։ Մարտի 1-ի գործով հարյուրից ավել անմեղ մարդկանց դեմ գործեր սարքելու դպրոցն անցնելուց հետո Վաղինակ Մկրտչյանը ՀՀ դատական ներկայիս համակարգին արժանի դատավոր կլինի։ Մկրտչյանը ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի փեսան է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս