Բաժիններ՝

Վրաստանը հայտնել է, որ չի ճանաչելու ՌԴ կազմ մտնելու համար Հարավային Օսիայի հանրաքվեն

Վրաստանը չի ճանաչելու Ռուսաստանի կազմ մտնելու հարցով Հարավային Օսիայի հանրաքվեի արդյունքները: Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:

«Մենք ունենք մեր հստակ քաղաքականությունը: Իհարկե, մենք չենք ճանաչելու ոչ դե ֆակտո իշխանություններին, ոչ դե ֆակտո ընտրությունները, ոչ էլ դե ֆակտո հանրաքվեն: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է ու պարզ: Շարունակելու ենք հետևել այս գծին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Կոբախիձեն:

Ինքնահռչակ Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովն ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով հանրաքվե անելու մտադրության մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս