Հայաստանցիների 90 %-ից ավելին դեմ է Թուրքիայի հետ հարաբերություններին. հետազոտություն
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ որևէ տեսակի հարաբերությունների հաստատմանը. սա են փաստում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով «Հայաստանի հասարակությունը խաչմերուկում. արտաքին քաղաքական կողմնորոշումներ, առաջնահերթություններ և ընկալումներ» խորագիրը կրող սոցիոլոգիական հետազոտության մասին, ասաց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։
«Հարցվածների 90 տոկոսից ավելին դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, ուստի Հայաստանի արտոգործնախարարությունն ու Արարատ Միրզոյանը զբաղված են շոփինգով և պատվերի կատարմամբ»,- ասաց Աթանեսյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հրապարակավ արված այն հավաստիացմանը, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում