Բաժիններ՝

Անկարայի դատախազությունը Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսել

Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Տեղեկության մեջ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորի գրառման պատճառով Անկարայի Գլխավոր դատախազությունը Թանրըքուլուի դեմ հետաքննություն է սկսել Թուրքիայի ՔՕ (TCK) 301-րդ հոդվածի համաձայն, քանի որ կոնկրետ ապացույցներ կան, որ նա «նսեմացրել է Թուրքիայի Հանրապետության հեղինակությունը»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս