Իրանի արտգործնախարարն ու ԵՄ դիվանագետը քննարկել են միջուկային գործարքի շուրջ բանակցությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հեռախոսով քննարկել են միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների ներկա իրավիճակը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Եվրոպական երեք երկրներ, Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են համաձայնագիր կնքել,- մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունն իրանցի նախարարի խոսքերը:- ԱՄՆ կառավարությունը պետք է որոշում կայացնի և ուղղի Սպիտակ տան նախկին սխալ քաղաքականությունը։ Արտգործնախարարը նշել է, որ «այս պահին լուծման դիվանագիտական ճանապարհը լավ է աշխատում»։