«Ռոմա»-ն ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Նապոլի»-ի հետ. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման
Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցել են «Նապոլի»-ն և «Ռոմա»-ն:
Նեապոլում կայացած Սերիա Ա-ի 33-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվելով «Նապոլի»-ին կարողացել է խուսափել պարտությունից: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Ռոմա»-ի կազմում 90+1-րդ րոպեին աչքի է ընկել Էլ Շարավին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ է մտել երկրորդ կեսում:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է, իսկ «Նապոլի»-ն` 3-րդը: