Գերմանիայի կանցլերը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Կողմերը քննարկել են ներկա իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Շոլցն ու Զելենսկին քննարկել են «Ուկրաինային հետագա աջակցության հնարավորությունները»։

Տեսանյութեր

Լրահոս