Բաժիններ՝

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կորոնավիրուսի նոր շտամի դեպք է գրանցվել

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կորոնավիրուսի XE նոր շտամ է հայտնաբերվել Մումբայից ժամանած մի տղամարդու մոտ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:

«Մարտի 12-ին Մումբայի Սանտակրուսից Վադոդարա կատարած այցի ժամանակ տղամարդու COVID-19-ի թեստը դրական է եղել»,- մամուլի ասուլիսում ասել է բժիշկը:

Այդ տղամարդը աշխատանքի համար այցելել է Վադոդարա և մնացել հյուրանոցում։ Բժշկի խոսքով՝ երբ տղամարդը սկսել է ջերմել, մասնավոր լաբորատորիայում Covid-19-ի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել: Որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձել է Մումբայ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս