Ակբա բանկը կաջակցի «Երևանի Գինու Օրեր» փառատոնի կազմակերպմանը
Հուշագիրը ստորագրված է. Ակբա բանկն աջակցելու է «Երևանի Գինու Օրեր» փառատոնի իրականացմանը, լինելու է փառատոնի գլխավոր հովանավորը՝ այս և հաջորդող երկու տարիներին: Գյուղատնտեսության, գինեգործության և տուրիզմի ոլորտների զարգացումը բանկի համար ռազմավարական նշանակություն ունի:
«Գինու օրերը» համախմբում է գինու իրական սիրահարներին։ Սարյան փողոցում ամենամյա դարձած փառատոնին լինում է հայկական գինիների համտես, գինեգործական ընկերությունների և տեղական ուտեստների մեծ ցուցադրություն: Փառատոնը Երևան է բերում հազարավոր այցելուների և գաստրոնոմիկ զբոսաշրջիկների։
Այս ու հաջորդող տարիներին փառատոնը կանցկացվի հունիսի առաջին շաբաթվա վերջին օրերին:
«Ակբա բանկը ստեղծման օրվանից դիրքավորվել է որպես գյուղատնտեսության աջակից կառույց: «Երևանի Գինու Օրեր» փառատոնը մեզ համար հետաքրքիր ծրագիր է, որովհետև գործ ենք ունենում Հայաստան եկող զբոսաշրջիկների հետ, մարդկանց հետ, ովքեր ուզում են հաղորդակից լինել տոնին և ուրախալի է, որ նման հնարավորություն կա: Մենք էլ մասնակից կլինենք ու այդ ուրախությունը կպարգևենք մեր հաճախորդներին ու գործընկերներին: Պետք է օժանդակենք, որ մեր երկիր եկող մարդկանց համար այստեղ ժամանցը լինի հետաքրքիր և բովանդակալից, որ իրենք էլ պատմեն ուրիշներին և դրանով աջակցենք այս ոլորտին: Այս տարի միջոցառումն իրականացնում ենք մեր գործընկերոջ՝ «Վիզա» վճարային համակարգի հետ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ ընտրել ենք միջազգային համբավ ունեցող գործընկերոջ և հետագայում էլ այս սկզբունքը կպահենք, որովհետև այս եղանակով միջոցառման ու երկրի տեսանելիությունը բավականին բարձր է լինում»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
««Երևանի Գինու Օրերն» այն հարթակն է, որը համադրում է Հայաստանի տնտեսության զարգացման համար մի քանի կարևոր ճյուղեր: Դա գինեգործությունն է՝ իրենից բխող խաղողագործությամբ, գյուղատնտեսությամբ և տուրիզմով: Այս համագործակցության մեջ առաջին շահառուն դառնում է Հայաստանի Հանրապետությունը»,- նշում է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:
Իրադարձային տուրիզմի զարգացումը Հայաստանը կարող է դարձնել աշխարհի զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից