Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը աղախնություն է թուրքերի առաջ․ Արմեն Աշոտյան

«Այսօրվա արհավիրքների, խնդիրների, մարտահրավերների, կորուստների մեղավորը մնում է Նիկոլ Փաշինյանը և իր  ոհմակը՝ Նիկոլի ուսապարկերը, Էրդողանի միզապարկերը, Ալիևի լեղապարկերը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա հիշեցրեց,  երբ  Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում ժողովրդին՝ ընդդիմությանը պիտակավորելով պատերազմի հրձիգներ:

«Այնինչ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը խաղաղություն չէ՝ աղախնություն է թուրքերի առաջ, և մեր կորուստները՝ և՛ մարդկային, և՛ տարածքային… շարունակվում են:

Հին աշխարհից հայտնի ճշմարտություն է՝ «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»: «Վիդիտյե լի», Նիկոլն է նոր խելացին այս մարդկության մեջ, որ ուրիշ բանաձև է առաջարկում՝ ասում է՝ «ուզում ես խաղաղություն, պարտվիր պատերազմում»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930