Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
Նախորդ դատական նիստին հետազոտվում էին փաստաթղթերը:
Դատական նիստի ընթացքում դատախազի ելույթից հետո Սերժ Սարգսյանը նշել էր, որ գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար ներկայացնում է դատախազության ներկայացուցիչը:
Ի դեպ, այս գործով հունվարի 13-ի նիստի ժամանակ դատախազի ելույթն առանց միջադեպերի չանցավ: Նրա խոսքի ընթացքում հնչեցրած մտքերը հունից հանեցին ինչպես այդ գործով անցնող Բարսեղ Բեգլարյանին, այնպես էլ՝ պաշտպան Ամրամ Մակինյանին:
«Եթե դատախազը չդադարեցնի խեղաթյուրել փաստերը, մենք չենք կարողանա շարունակել նիստը»,- ասել էր նա:
Այսօրվա դատական նիստին նույնպես նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր: Ապացույցների հետազոտությունը սկսվեց այն կետից, ուր ավարտվել էր նախորդ դատական նիստը՝ 4-րդ հատոր, 113 էջ:
Մանրամասները՝ տեսանյութում