Բաժիններ՝

Դեմքով դեպի քաղաքացին. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Կա մեկ լավ լուր և մեկ վատ։ Վաղվանից օրերը տաքանալու են, իսկ երկուշաբթի օրվանից սկսվելու է նախընտրական քարոզչությունը։ Մխիթարական է, սակայն, որ քարոզչությունը տևելու է ընդամենը մեկ ամիս, իսկ գարնան գալը, ինչպես ասում են, անկասելի է և հաղթանակը՝ անխուսափելի։ Այս օպտիմիստական ֆոնի վրա ոչ մի այլ բան չի մնում, քան թեթև տանել նախընտրական PR և հակա-PR քայլերը, մանավանդ, որ դրանք այս անգամ դրսևորվելու են աոանց սովորական ագրեսիվության։ Այսինքն՝ ընտրություններին չեն մասնակցելու ոչ նրանք, ովքեր սպաոնում են նախագահին գցել Չաուշեսկուի կամ Քադաֆիի օրը, ոչ նրանք, ովքեր անարգանքի սյունին են գամելու իրավիճակը ապակայունացնողներին և նավակը ճոճողներին։

Այդ հանդարտ իրավիճակը թույլ է տալիս նախ՝ ավելի ուշադիր լսել այն առաջարկները, որոնցով հանդես են գալիս նախագահի թեկնածուները (աոայժմ առավել ուշագրավ են, իմ կարծիքով, Հրանտ Բագրատյանի աոաջարկները), երկրորդ՝ մղել մեր քաղաքական ուժերին, այսպես ասած, «դեմքով շուռ գալ» դեպի հասարակական խնդիրները։ Իսկ դրանք, իմ կարծիբով, կապված են ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլև ազատության և արդարության հետ։ Այդ հարցերը վերկուսակցական են և կապված չեն իշխանության համար պայքարի և բուն ընտրությունների հետ։ Ընտրությունները պարզապես առիթ են՝ դրանք բարձրացնելու։

Բերեմ մի պարզ օրինակ. Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է շահագրգռված լինեն, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն։ Դա միայն ՀԱԿ-ի խնդիրը չէ, և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, գործիչները, անկախ նրանից՝ համամիտ են ՀԱԿ-ի հետ, թե ոչ, իրենց հանրահավաքներում, ելույթներում, հարցազրույցներում և այլն պետք է բարձրացնեն Տիգրան Առաքելյանի խնդիրը։ Այդպիսով նրանք ավելի մոտ կկանգնեն քաղաքացիական պայքարին, հասարակությանը օգուտ կբերեն և կարժանանան հասարակության համակրանքին։

Երեկ տեղի ունեցավ հերթական ակցիան՝ ի պաշտպանություն Տիգրան Աոաքելյանի։ Հիշեցնեմ, դա այն երիտասարդն է, որը գլխով անհանգիստ շարժում է արել, ինչի հետևանքով ոստիկանի քթից արյուն է եկել։ Թեև այդ ոստիկանը կարեկցանքի է արժանի, պատիժը, որը կրում է Տիգրանը (6 տարի), խիստ անհամարժեք է նրա արարքին և կրում է ընդգծված քաղաքական բնույթ։ Բարեբախտաբար, երեկվա ակցիային բավականին շատ մարդ կար։ Բայց, կարծում եմ, պետք է լինի 10, 100 անգամ ավելի շատ։ Ոչ միայն նրա համար, որ այդ երիտասարդն ազատություն ստանա, այլև՝ որ նման բան այլևս երբեբ չկրկնվի։ Այսինքն՝ որպեսզի հաջորդ իշխանությունը գայթակղություն չունենա հետապնդել մարդկանց իրենց քաղաքական ակտիվության համար և հետո հայտարարել, թե դա զուտ քրեական հետապնդում է։ Ինչպես որ ասվում է հիմա, ասվել է նախորդ բոլոր իշխանությունների օրոք, ասվում է նաև մեզ նման բոլոր երկրներում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս