Դեդ Հասանը ծրագրել էր այցելել Հայաստան. մամուլ
«Երեկ Մոսկվայի կենտրոնում՝ տեղի ժամանակով ժամը 14:30-ին, Պովարսկայա փողոցում գտնվող «Կարետնի դվոր» ռեստորանի մոտ, ռեստորանից դուրս գալիս սպանել են քրեական հեղինակություն, «օրենքով գող» Ասլան Ուսոյանին՝ Դեդ Հասանին։ Նա ստացած մահացու հրազենային վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։ «ժամանակի» տեղեկություններով, Դեդ Հասանը ծրագրել էր այցելել Հայաստան՝ ներկա գտնվելու իր մերձավորագույն հայ բարեկամ, քրեական հեղինակություն Սվո Ռաֆի (Ռաֆայել Բաղդասարյան) մահվան 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա իր այցը համաձայնեցրել էր ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի իր մուտքը Հայաստան չխոչընդոտվի»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։