Ռուսները Սև ծովում թուրքական նավ են խոցել
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/f621886e866757_621886e866799.jpg)
Օդեսայի ափերի մոտ թուրքական նավ է ռմբակոծվել։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Դեպքը տեղի է ունեցել Օդեսայի մոտ ռուսական զինուժի ռազմական գործողությունների շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նավի վրա եղել է 11 ուկրաինացի, 11 ֆիլիպինցի և 8 թուրք: Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ նավը խոցվել է Օդեսայից 50 մղոն հարավ։ Այն շարունակել է շարժվել Ռումինիայի ուղղությամբ»,- ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։