Բաժիններ՝

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ են շարքից հանել

Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքի վրա։ Դա տեղի է ունեցել նախօրեին, ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։

«Հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում՝ 11 ռազմական օդանավակայան, Ուկրաինայի Զինված ուժերի 13 կառավարման եւ կապի կետ, 14 «Ս-300» եւ «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 36 ռադիոլոկացիոն կայան»,- հայտարարել է Կոնաշենկովը։

Կոնաշենկովը հնչեցրել է նաեւ ուկրաինական կողմին հասցված կորուստների: Նրա խոսքով՝ այս պահին խոցվել է 5 մարտական ​​ինքնաթիռ, ուղղաթիռ եւ 5 անօդաչու թռչող սարք։

Բացի այդ, ոչնչացվել է 18 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, համազարկային կրակի 7 ռեակտիվ համակարգ, 41 միավոր հատուկ ավտոմեքենա եւ 5 մարտական մոտորանավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս